Կրթությունից՝ աշխատանք․ ՀՊՏՀ ուսանողների փորձառության ընթացքը «Արմբրոկ» ընկերությունում
Տնտեսագիտական համալսարանի առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները փետրվարի 12-ից ապրիլի 5-ը ուսումնաարտադրական (բակալավրիատ) և գիտահետազոտական (մագիստրատուրա) փորձառություն են անցնում ՀՊՏՀ գործընկեր կազմակերպություններում և պետական կառույցներում։
«Արմբրոկ» ներդրումային ԲԲԸ-ում իրենց փորձառությունն են անցնում մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման և ֆինանսական ֆակուլտետների ավարտական կուրսերի ուսանողները՝ հնարավորություն ստանալով ավարտական աշխատանքների թեմաների շրջանակներում ձեռք բերելու անհրաժեշտ տեղեկատվություն և կատարելու հետազոտություններ։
Ուսանողների փորձառությունը «Արմբրոկ»-ում համակարգում է տ․գ․թ․, դոցենտ, «Արմբրոկ» ԲԲԸ –ի գլխավոր դիլեր Էդգար Աղաբեկյանը։ asue.am-ի հետ զրույցում նա նշեց․ «ՀՊՏՀ-ի և «Արմբրոկ» ԲԲԸ-ի միջև ձևավորված համագործակցության արդյունքում ամեն տարի ունենում ենք որոշակի թվով ուսանողներ, որոնք, անցնելով փորձառություն, ձեռք բերելով պրակտիկ գիտելիքներ, հմտություններ, դառնում են մեր աշխատակիցները»։
ՀՊՏՀ ուսանողուհի Արմինե Խաչատրյանը այդ համագործակցության արդյունքում այսօր և΄ ուսումնաարտադրական փորձառություն է անցնում, և΄ միաժամանակ հանդիսանում է «Արմբրոկ» ԲԲԸ-ի աշխատակից։
Էդգար Բերբերյանը, լինելով մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանող, «Արմբրոկ» ներդրումային ընկերությունն ընտրել է ավարտական աշխատանքի թեմային համապատասխան։
Մեր ուսանողների փորձառության ընթացքի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել կից հղմամբ։