Վերապատրաստվում են ՀՊՏՀ անգլերենի դասախոսները
30.10.2018
Դիտումների քանակ՝ 2348
ՀՊՏՀ լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ անգլերենի դասախոսները վերապատրաստվում են. այս ուսումնական տարում կկազմակերպվեն սեմինարներ, որոնք կվարի ԵՊՀ դոցենտ, բ.գ..թ., միջազգային վերապատրաստում անցած Լիլիթ Բեքարյանը:
Այսօր մեկնարկային հանդիպմանը դասախոսները ծանոթացել են անգլերենի դասավանդման ժամանակակից մեթոդներին:
Ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, բ.գ.դ., դոցենտ Լուսինե Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ սեմինարների ընթացքում շեշտը դրվելու է գործարար անգլերեն դասավանդելու հմտությունների բարելավման վրա:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին