ՀՊՏՀ-ում քննաշրջան է (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 2151

2018-2019 ուսումնական տարին մոտենում է եզրագծին: Այժմ համալսարանում քննական իրարանցում է, ուսանողները հանձնում են այս կիսամյակի ամփոփիչ քննությունները:

ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի պետ Գայանե Մերդինյանի փոխանցմամբ՝ առկա բակալավրիատում և մագիստրատուրայում քննաշրջանը կտևի հունիսի 3-28-ը, հեռակա բակալավրիատում և մագիստրատուրայում՝ հունիսի 3-21-ը:

Քննություններն անցկացվում են համակարգչային և բանավոր եղանակներով:

Նշենք, որ ստուգարքները կազմակերպվել են մայիսի 27-31-ը:

Հուլիսի 1-8-ը կկազմակերպվեն 1-ին լուծարքները, սեպտեմբերի 5-12-ը՝ 2-րդ լուծարքային շրջանն է:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ պաշտոնական կայքում օրեր առաջ հրապարակել էինք այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ամփոփիչ ստուգարքների, քննությունների և վերահանձնումների ժամանակացույցները, որոնք կարող եք գտնել «Ուսանող» խորագրի 1-ին բաժնում. ուշադրություն՝ վերահանձնումների ժամանակացույցները լրացվում են:

Ձեր ուշադրության ենք ներկայացնում լուսանկարներ՝ այս օրերի քննական անցուդարձից:

Սիրելի' ուսանողներ, մաղթում ենք հաջող քննաշրջան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին