ՀՊՏՀ-ն հյուրընկալել է ուկրաինացի դասախոսի և միջամբիոնային համագործակցության առիթ ստեղծել

25.09.2021
Դիտումների քանակ՝ 175

Ուկրաինայի կենսառեսուրսների և բնօգտագործման ազգային համալսարանի դասախոս, տ․գ․թ․, դոցենտ Լեսյա Վոլյակը մեր համալսարան մեկօրյա այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանի հետ։ Քննարկվել են համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ համաձայնություն է ձեռք բերվել ՈւԿԲԱՀ վիճակագրության և տնտեսագիտական վերլուծության ամբիոնի և ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի միջև առարկայական ծրագրերի փոխանակում և համատեղ կրթական ծրագրերի մշակում իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաև նախատեսվել են վեբինարների, գիտաժողովների և սեմինարների փոխադարձ մասնակցություններ։

Լեսյա Վոլյակը նաև հանդիպում է ունեցել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատակիցների հետ, ծանոթացել կենտրոնի գործունեությանը և իր հերթին ներկայացրել Ուկրաինայի կենսառեսուրսների և բնօգտագործման ազգային համալսարանի գործունեության ուղղությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետազոտական աշխատանքների և հոդվածների հրապարակման հնարավորություններն ու հեռանկարները։

Երկու բուհերի միջև նախատեսվում է մոտ ապագայում կնքել համագործակցության հուշագիր։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին