ՀՊՏՀ մագիստրանտ Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

31.05.2022
Դիտումների քանակ՝ 1302

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի «Գործարար վարչարարություն» կրթական ծրագրի 1-ին կուրսի մագիստրանտ, Հայաստանի առաջատար բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը երրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Երեք ռաունդներում մեր մարզիկը հաղթել է 5։0 հաշվով, իսկ երրորդ ռաունդում նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։

Այսպիսով, Երևանում կայացած Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել։ Եվրոպայի չեմպիոն է դարձել Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Եվրոպայի փոխչեմպիոններ՝ Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), բրոնզե մեդալակիր՝ Նարեկ Մանասյանը (92 կգ):

Հպարտ ենք մեր մարզիկներով, շնորհավորում ենք հաղթանակների առթիվ։

Հ․Գ․ Լուսանկարները՝ ՀՀ ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջից