Ուսումնական գործընթացի և ընթացիկ հարցեր՝ ռեկտորատի այսօրվա նիստում

Դիտումների քանակ՝ 1370

ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում օրակարգային երեք հարցերը զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ ներկայացնելով առկա ուսուցման բակալավրիատի 1-4-րդ կուրսերի ուսանողների՝ 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի միջանկյալ ստուգումների արդյունքները՝ նշելով, որ քննություններն ընթացել են նորմալ, նախապես հաստատված քննագրաֆիկներին համապատասխան: Դեկանների մյուս երկու զեկուցումները վերաբերում էին հեռակա ուսուցման մագիստրատուրայի 3-րդ կուրսի ուսանողների՝ 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի, ինչպես նաև հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների՝ 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի գիտամանկավարժական փորձառության արդյունքներին:
Ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը ներկայացրեց ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2018-2019 ուսումնական տարվա վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման վերաբերյալ մանդատային հանձնաժողովի որոշումը, որով առաջարկվում է 2018-19 ուսումնական տարում զեղչել է ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 11 ուսանողի ուսման վարձ: Ռեկտորատը հաստատեց մանդատային հանձնաժողովի որոշումը:
Անդրադարձ եղավ ընթացիկ մի շարք հարցերի ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին