Մայիսի 27-ին մեկնարկում է քննաշրջանը․ քննագրաֆիկները՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում

25.04.2024
Դիտումների քանակ՝ 4953

Սիրելի´ ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանը մեկնարկում է մայիսի 27-ին։

Հարգելի պատճառով չներկայացած ուսանողների վերահանձնումը կկայանա 24․06․2024 - 25․06․2024-ին,
չներկայացած ուսանողների վերահանձնումը՝ 03․09․2024 - 05․09․2024-ին,
առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների 1-ին վերահանձնումը՝ 10․09․2024 – 12․09․2024-ին,
առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների 2-րդ վերահանձնումը՝ 17․09․2024–19․09․2024-ին։
Առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերի վերահանձնման համար անհրաժեշտ է գրել դիմում։ Մանրամասները կարող եք ճշտել դեկանատում։

Քննագրաֆիկները (առկա, հեռակա բակալավրիատ և մագիստրատուրա) հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ «Ուսանող» խորագրի «Քննագրաֆիկներ» բաժնում:

Քննաշրջանը կավարտվի հունիսի 31-ին։