ՀՊՏՀ ուսանողուհիները՝ հաջողության ճանապարհին․ Գայանե Սաֆարյան

13.03.2024
Դիտումների քանակ՝ 595

«Հաջողության ճանապարհին» նախագծի մեր այսօրվա հերոսուհին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Սաֆարյանն է։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա ունի սեփական բիզնեսը, որը գործում է Instagram-ում։

Գայանեն 16 տարեկանում է ստեղծել իր bysaffarea.n բրենդը, որը ներկայացնում է նկարազարդված հագուստ․ նկարում է շապիկների, հուդիների, ցանկացած տեսակի կտորի վրա։ Նպատակ ունի ապագայում հագուստի մասնագիտացված արտադրություն սկսել և միջազգային շուկա դուրս գալ։

asue.am-ի հետ զրույցում Գայանեն շեշտեց․ «Բիզնեսում հաջողելու հավանականությունը 50/50 է․ հաջողելու դեպքում բարձունքների կարող եք հասնել, իսկ չհաջողելու դեպքում ոչինչ չեք կորցնի՝ կիմանաք, որ փորձել եք»։

Մեր ուսանողուհու հաջողության ճանապարհի մասին տեսանյութը կարող եք դիտել կից հղմամբ։