Տոնական նվերներ՝ արհկոմիտեի անդամներին

22.12.2021
Դիտումների քանակ՝ 923

Ամանորին ընդառաջ ՀՊՏՀ արհկոմիտեն, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, տոնական նվերներ հանձնեց կոմիտեի անդամներին և նրանց երեխաներին։ ՀՊՏՀ արհկոմիտեի նախագահ Արսեն Պետրոսյանը շնորհավորեց ներկաների գալիք Ամանորը՝ ցանկանալով նորանոր հաջողություններ, խաղաղություն, բեղուն և արգասաբեր տարի։

Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կառույցը հանդես կգա նոր նախաձեռնություններով, որոնք միտված կլինեն աշխատողների առողջության պահպանմանը։