ՀՊՏՀ-ում մագիստրոսական թեզերի պաշտպանություններ են

22.01.2024
Դիտումների քանակ՝ 820

Այս օրերին մեր համալսարանում ընթանում է մեկուկես տարի տևողությամբ 14 մագիստրոսական կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման գործընթացը։ ՀՊՏՀ 177 մագիստրանտներ այս ամիս պաշտպանում են մագիստրոսական թեզեր և ձեռք բերում նոր որակավորման աստիճան։

Մեկուկես տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրերը հնարավորություն են տալիս կարճ ժամանակում ձեռք բերելու նոր մասնագիտություն, գործնական գիտելիք և մուտք գործելու աշխատաշուկա։ Այս ծրագրերի գերակշիռ մասն իրականացվում է ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ, ինչի շնորհիվ ուսանողների համար կազմակերպվում են փորձառություններ, վարպետության դասեր և սեմինարներ։

Մեր ապագա մագիստրոսներին այս կարևոր շրջափուլում մաղթում ենք հաջողություն, իսկ հաջորդիվ՝ մասնագիտական և աշխատանքային հաջողություններ։

ՀՊՏՀ մագիստրոսական ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ։

Գործընթացի մասին լուսանկարային շարքն ամբողջությամբ՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։

Միջոցառման լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։