Ընթերցանության և հանգստի նոր անկյուն՝ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1338

Սիրելի' ուսանողներ, համալսարանական միջավայրի արդիականացման միջոցառումների շրջանակում տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի առաջին հարկի նախասրահում ստեղծվել է ընթերցանության և հանգստի անկյուն: Այստեղ դուք կարող եք այցելել ձեր ազատ ժամերին, գտնել մասնագիտական, գեղարվեստական գրքեր, գիտական ամսագրերի, «Տնտեսագետ» ամսագրի օրինակներ, ՀՊՏՀ գիտաժողովի նյութեր, ինչպես նաև վերցնել ձեզ հետաքրքրող գիրքը՝ փոխարենը գրադարակում դնելով մեկ ուրիշը:
Անկյունը խոստանում է ծառայել ձեր ազատ ժամանակի կազմակերպմանը, ձեր առօրյան դարձնել հետաքրքիր:
Մտահղացումը ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնինն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին