ՀՊՏՀ-ն՝ համաքաղաքային շաբաթօրյակի մասնակից
13.11.2017
Դիտումների քանակ՝ 1678
Նոյեմբերի 11-ին Երևանում անցկացված համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակին իրենց մասնակցությունն են բերել ՀՊՏՀ աշխատակիցներն ու ուսանողները: Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված շաբաթօրյակին աշխատակազմի և ուսանողության կողքին են եղել ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորները, դեկանները:
ՀՊՏՀ բակի և հարակից տարածքների մաքրման աշխատանքներն սկսվել են առավոտյան 9.30-ին: Բուհի տասնյակ աշխատակիցների և ուսանողների ջանքերով հերթական անգամ աղբահանվել և պատշաճ տեսքի են բերվել ՀՊՏՀ բակային և հարակից տարածքները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին