Տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը

Դիտումների քանակ՝ 1003

ՀՊՏՀ նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը: Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը ներկայացրեց ՀՊՏՀ ուսանողներին անվանական կրթաթոշակների տրամադրման մասին հարցը՝ մանրամասնելով, թե ինչ ընթացակարգով են ընտրվել այդ թեկնածուները: Ռեկտոր Կորյուն Աթոյանը ևս մեկ անգամ հորդորեց գործընթացները թափանցիկ և հրապարակային անցկացնել, ինչից հետո ռեկտորատը հաստատեց ներկայացված ցանկը:

Ֆակուլտետների դեկանները զեկուցեցին 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակի առաջին միջանկյալ ստուգման ընթացքի մասին՝ շեշտելով, որ ստուգումներն անցնում են սահմանված ժամանակացույցին համապատասխան, արտառոց դեպքեր չեն արձանագրվել: Առկա մագիստրատուրայի դասահաճախումների մասին զեկուցեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը՝ նշելով, որ առկա մագիստրատուրայում հաճախումների մակարդակը ցածր է: Որոշվեց խնդրի լուծման համար քննարկումներ անցկացնել:

Օրակարգի հարցերը սպառելուց հետո անդրադարձ եղավ ընթացիկ հարցերի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին