ՀՊՏՀ-ն իր մասնակցությունը բերեց համապետական շաբաթօրյակին

Դիտումների քանակ՝ 1923

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ համապետական հերթական շաբաթօրյակը, որին իր մասնակցությունը բերեցին նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավար կազմը, աշխատակիցները և ուսանողները՝ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ: Վաղ առավոտից  ՀՊՏՀ-ականները սկսեցին մաքրել և բարեկարգել համալսարանի և  նրա շրջակա տարածքները՝ իրենց նպաստը բերելով  ՀՀ վարչապետի կողմից հայտարարված ծրագրի իրագործմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին