«Անկախության ասպետները». եռագույնի 2-րդ ստորագրությունը Շուլի Հակոբյանինն է

Դիտումների քանակ՝ 1795

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի հեղինակած «Անկախության ասպետները» ծրագրի շրջանակում երեկ ՀՀ դրոշի վրա ստորագրել է  Քառօրյա պատերազմի մասնակից, ՀՀ «Մարտական խաչ»  2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Շուլի Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների  առիթով մեր համալսարանի ուսանողական խորհուրդը հանդես էր եկել նոր նախաձեռնությամբ՝ «Անկախության ասպետները» ծրագրով. նախատեսվում էր, որ դրոշը փոխանցիկ կերպով կշրջի հանրապետությունում՝ իր վրա կրելով Քառօրյայի մասնակից մյուս հերոսների ստորագրություններն ու նորից կվերադառնա ՀՊՏՀ:

Սեպտեմբերի 20-ին, ՀՀ պաշտպանության  նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի,  ռեկտոր Կորյուն Աթոյանի, ՀՊՏՀ աշխատակազմի ներկայացուցիչների ներկայությամբ դրոշի վրա առաջինը ստորագրեց պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, ՀՊՏՀ «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Հարություն Բադալյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին