ՀՊՏՀ-ականները մասնակցել են համաքաղաքային շաբաթօրյակին
09.04.2016
Դիտումների քանակ՝ 1311
Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված և այսօր առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում սկսված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել են նաև ՀՊՏՀ-ականները` պրոռեկտորները, վարչատնտեսական մասի և այլ աշխատակիցներ` ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ: Իրենց ակտիվ մասնակցությունն են բերել նաև մեր համալսարանի ուսանողները:
Երևանի քաղաքապետարանից ընդգծում են, որ նախաձեռնության հիմնական նպատակն ընդհանուր օգտագործման տարածքները մաքրելն ու բարեկարգելն է:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին