Սգում ենք մեր սիրելի գործընկերոջ անդառնալի կորուստը

Դիտումների քանակ՝ 5341

Խորին վշտով տեղեկացնում ենք, որ հունվարի 24-ին կյանքից հեռացավ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, մեր սիրելի գործընկեր Սուրիկ Արտավազդի Սարգսյանը: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը, կոլեկտիվի և ուսանողության անունից, իր ցավակցությունն է հայտնում Սուրիկ Սարգսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին, նրա հետ երկար աշխատանքային ու ստեղծագործական ճանապարհ անցած հարազատ ամբիոնի գործընկերներին:
Սուրիկ Սարգսյանի իմաստավորված ու հարուստ կյանքը հագեցած էր լույսով ու լավատեսությամբ, նա իր անջնջելի հետքը թողեց հայ փիլիսոփայության պատմության ու մեր համալսարանի տարեգրության մեջ: Գիտնական-դասախոսի, ստեղծագործ ոգու տեր անհատականության, սկզբունքային քաղաքացու նրա վառ կերպարը ուղեկցելու է մեզ ընդմիշտ ու նվիրվածության, ոգեղենության, գործնական հայրենասիրության ճշմարիտ դասեր տալու:
Թող խաղաղություն ու լույս իջնի նրա հոգուն:
Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 25-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 18.00-ին:

ՀՊՏՀ ռեկտորատ