Դասերի ավարտի, քննաշրջանի և վերահանձնումների ժամկետները հաստատվել են

Դիտումների քանակ՝ 4813

ՀՊՏՀ ռեկտորատն այսօր առցանց նիստ է անցկացրել և հաստատել ուսումնական գործընթացը կարգավորող մի շարք փաստաթղթեր։

Ռեկտորատի նիստում հաստատվել է 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցման երկրորդ կիսամյակի ժամանակացույցը, 2019-2020 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքների, քննաշրջանի և վերահանձնումների ժամանակացույցը, 2019-2020 ուսումնական տարվա առկա և հեռակա բակալավրիատի երկրորդ կիսամյակի վերահանձնումների ժամանակացույցը։

Բոլոր փաստաթղթերն առկա են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Ուսանող» խորագրի ներքո հետևյալ հղումով։ Դրանք տրամադրել է ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին