Ներկայացվեց Գիտության կոմիտեի ծրագրով ՀՊՏՀ հետազոտության խմբի աշխատանքի ամփոփ արդյունքը

Դիտումների քանակ՝ 1410

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի շրջանակում ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնը իրականացրել է «ՀՀ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների արդյունավետ փոխգործակցության հնարավորությունները» թեմայով հետազոտություն, որի գիտական ղեկավարն է նշված ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը, կատարողներն են տ.գ.թ., դոցենտներ Թաթուլ Մկրտչյանը (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան), Հայկազ Հովհաննիսյանը, Գայանե Ավագյանը, Քնարիկ Վարդանյանը, տ.գ.թ., ասիստենտ Վարսիկ Տիգրանյանը, ասպիրանտ Վազգեն Պողոսյանը:
Այսօր տեղի ունեցած գիտական սեմինարում հետազոտության ամփոփ արդյունքի ներկայացումն էր: Ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աննա Ասլանյանը, տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ֆիրուզա Մայիլյանը, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, աշխատակիցներ, ասպիրանտներ:
Ողջույնի խոսքում Գագիկ Վարդանյանը նշեց, որ մակրոէկոնոմիկայի ամբիոնը կարողացել է արտաքին աղբյուրներից շահել հետազոտական թեմայի ֆինանսավորում և շարունակաբար իրականացնում է ՀՀ տնտեսական տարբեր հիմնախնդիրներին նվիրված գիտական հետազոտություններ:
Հաջորդիվ զեկուցումներ ներկայացրին հետազոտական թիմի անդամներ Կարեն Գրիգորյանը, Վազգեն Պողոսյանը, Գայանե Ավագյանը, Քնարիկ Վարդանյանը, Հայկազ Հովհաննիսյանը: Յուրաքանչյուր ելույթից հետո ունկնդիրները հարցեր ուղղեցին, որոնց ի պատասխան՝ հանգամանալից և սպառիչ պատասխաններ հնչեցին:
Մեզ հետ զրույցում Կարեն Գրիգորյանն ասաց, որ ծրագիրն ունեցել է 4 փուլ, 1-ին և 2-րդ փուլի արդյունքները ներկայացվել են սեպտեմբերին:
«Խմբի անդամները հետազոտության ժամկետների շրջանակում 1 տարում հրապարակել են 14 գիտական աշխատանք, այդ թվում՝ զեկուցումներով հանդես են եկել միջազգային գիտական հարթակներում: Ի դեպ, առաջիկայում ծրագրի հաշվետվությունը կներկայացվի ՀՊՏՀ գիտական խորհրդում, ապա՝ ՀՀ գիտության կոմիտեում»,-նշեց գիտական ղեկավարը:
Սեմինարը հագեցած էր քննարկումներով, և մասնակիցները կարծիք հայտնեցին, որ մակրոէկոնոմիկայի ամբիոնի հետազոտական խումբը պատշաճ մակարդակով է կատարել գիտության կոմիտեի ծրագիրը:

ՀՊՏՀ Լատվության և հասարակայնության հետ կապերի բաժին