Զոհվել է ՀՊՏՀ ուսանող Սերյոժա Ստեփանյանը
20.09.2022
Դիտումների քանակ՝ 2488
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է ՀՊՏՀ ուսանող, 2003 թվականի հոկտեմբերի 24-ին ծնված Սերյոժա Դավիթի Ստեփանյանը։
Սերյոժա Ստեփանյանը 2021 թվականից Տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության ուսանող էր։
2022 թվականի հունվարին զորակոչվել էր բանակ։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անձնակազմը խորապես վշտակցում է Սերյոժա Ստեփանյանի ընտանիքին ու հարազատներին, սգում նրա անդառնալի կորուստը։
Փա՛ռք մեր նահատակներին։