ՀՊՏՀ ուսանողուհիները՝ հաջողության ճանապարհին․ Սոֆի Մելքումյան

22.03.2024
Դիտումների քանակ՝ 459

«Հաջողության ճանապարհին» նախագծի մեր այսօրվա հերոսուհին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆի Մելքումյանն է։ Սոֆին 2-րդ կուրսն ավարտելուն պես աշխատանքի է անցել է ROOTS Marketing & PR Agency-ում՝ որպես նախագծերի ղեկավար։

Մեզ հետ զրույցում Սոֆին նշեց, որ շատ է կարևորում համալսարանում ուսումնառելը, որը, բացի ակադեմիական կրթությունից, նրան տվել է շատ ընկերներ, ծանոթություն ինչպես ոլորտի ամենափորձառու մասնագետների հետ, այնպես էլ մի շարք կազմակերպությունների աշխատանքի բնույթին, մշակույթին։

Այս ընթացքում Սոֆին իր ընտրությունն է կատարել և որոշել է, թե որ ընկերություններում հետագայում կցանկանար աշխատել։

Մեր ուսանողուհու հաջողության ճանապարհի մասին տեսանյութը կարող եք դիտել կից հղմամբ։