Ամփոփվեց «Ֆինանսական կառավարում» խորագրով երկրորդ դասընթացը

16.03.2022
Դիտումների քանակ՝ 1401

Մարտի 14-ին ՀՊՏՀ-ում ավարտվել է «Ֆինանսական կառավարում» խորագրով երկրորդ դասընթացը։

20 ժամ տևողությամբ դասընթացը մեկնարկել էր փետրվարի 21-ին՝ ֆինանսների կառավարմամբ հետաքրքրված մասնագետներին հնարավորություն տալով վերապատրաստվելու և մասնագիտական նոր գիտելիք ու հմտություն ձեռք բերելու, ինչպես նաև ստացած գիտելիքը գործնականում կիրառելու։

Դասընթացը վարել են ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի կորպորատիվ ֆինանսների և ֆինանսական կառավարման ոլորտներում մասնագիտացած դասախոսներ՝ տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանը, տ.գ.թ., դոցենտ Մարե Խաչատրյանը, տ.գ.թ. Լիլիթ Հովականյանը և տ.գ.թ. Սրբուհի Իսրայելյանը։

Ամփոփիչ փուլում կատարվել է նաև արդյունավետության գնահատման անանուն հարցում, որի արդյունքները հավաստել են, որ մասնակիցները գոհ են տեսական և գործնական նյութերով, առաջադրանքներով հագեցած դասընթացից: Մասնակիցները հատկապես ընդգծել են դասավանդողների բարձր մասնագիտական որակները, մատուցման մատչելիությունը, ընդգրկուն ու խորքային թեմաները, ինչպես նաև ստացած գիտելիքը գործնական պարապմունքների ընթացքում կիրառելու հնարավորությունը։