Համագործակցության և հաջողության բանաձև՝ reArmenia-ից. դասախոսեց Գևորգ Պողոսյանը

04.03.2022
Դիտումների քանակ՝ 1454

Այսօր ՀՊՏՀ-ում էին reArmenia համագործակցության հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը և հաղորդակցության համայնքի համակարգող Նաթելլա Ավանեսյանը: Տնտեսագիտական համալսարանը հանդիպումը կազմակերպել էր Առաջին բիզնես դպրոցի հետ համատեղ։

Ողջունելով հյուրերին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց, որ բուհի ղեկավարությունը մեծապես կարևորում է ուսանողների համար սոցիալական պատասխանատվության միջոցառումների իրականացումը և հույս հայտնեց, որ reArmenia-ի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ՝ հագեցած նոր, բազմակողմ շփումներով ու փորձով։

Այնուհետև Գևորգ Պողոսյանը ՀՊՏՀ ուսանողների համար դասախոսեց «Համագործակցությունը՝ հաջողության բանաձև. reArmenia» թեմայով։ Երկու ժամ շարունակ բանախոսն ուսանողներին ներկայացրեց անձնական, մասնագիտական աճի սեփական փորձը՝ հայրենիքին ու աշխարհին ծառայելու կարևորությունը դիտարկելով ընթացիկ մարտահրավերների ու հնարավորությունների համատեքստում։

Գևորգ Պողոսյանի ելույթին հաջորդեցին ուսանողների հարցերն ու հարցադրումները, ծավալվեց աշխույժ քննարկում։