Հայտնի են 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակակիրները

29.11.2021
Դիտումների քանակ՝ 2319

ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում քվեարկության դրվեց և հաստատվեց մանդատային հանձնաժողովի որոշումը, որով սահմանվեց 2021-2022 ուսումնական տարվա I կիսամյակի անվանական կրթաթոշակների անվանացանկը։ Սիրով ներկայացնում ենք մեր «անվանականներին»։

Վահե Սեյրանի Մարտիրոսյան՝ կառավարման ֆակուլտետի «Կառավարում/ըստ ոլորտի/» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող՝ Զաքարե Բաշինջաղյանի անվան կրթաթոշակ:

Ինեսա Վազգենի Մարդոյան՝ ֆինանսական ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի՝ Հովհաննես Թումանյանի անվան կրթաթոշակ:

Սպարտակ Բենիկի Բալայան՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող՝ Միքայել Քոթանյանի անվան կրթաթոշակ:

Զոյա Սամսոնի Ծառուկյան՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Մարքեթինգ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի՝ Վլադիմիր Ներկարարյանի անվան կրթաթոշակ:

Միլանա Սարգիսի Հուսիկյան՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Վիճակագրություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի՝ Անուշավան Արզումանյանի անվան կրթաթոշակ:

Ալինա Ալբերտի Առուշանյան՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի՝ Կարպիս Կարագյանի անվան կրթաթոշակ:

Ուսանողական խորհրդի կրթաթոշակը տրամադրվեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինա Վաչագանի Հակոբյանին։