Ամփոփիչ ատեստավորման գործընթացն ավարտվեց․ ֆոտոշարք

16.06.2023
Դիտումների քանակ՝ 1051

ՀՊՏՀ-ում այսօր ավարտվեց բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա կրթաձևերի 2022-2023 ուստարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը՝ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները։

Հիշեցնենք, որ այն մեկնարկել էր ապրիլի 25-ին։

Այս տարի ատեստավորման գործընթացի արդյունքում առկա բակալավրիատն ավարտում է 617, առկա մագիստրատուրան՝ 52 շրջանավարտ, իսկ հեռակա կրթաձևի տվյալները դեռևս ամփոփման փուլում են։

Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինն այս ընթացքում հետևել է գործընթացին, եղել է քննասենյակներում, լսել շրջանավարտների ավարտական ելույթները։

Շնորհավորում ենք այս տարվա ՀՊՏՀ բոլոր շրջանավարտներին, մաղթում մասնագիտական հաջողություն և վերելք։

Ատեստացիոն գործընթացը ներկայացնող ֆոտոշարքն ամբողջությամբ՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։