Ուսման վարձի զեղչ է տրամադրվել ՀՊՏՀ 523 ուսանողի
21.12.2022
Դիտումների քանակ՝ 1733
ՀՊՏՀ ուսումնական բաժնից տեղեկացնում են, որ 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման վերաբերյալ ՀՊՏՀ ռեկտորատի 07.11.2022 թ. որոշման համաձայն՝ փոխհատուցման (զեղչի) իրավունք է ստացել բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերի բարձր առաջադիմություն ունեցող 498 ուսանող: Բուհի միջոցների հաշվին 100% փոխհատուցում է ստացել 25 ուսանող: Ռեկտորատի որոշմամբ՝ ֆինանսական օգնություն է ստացել 94 ուսանող:
Զեղչի իրավունք ստացած ուսանողների անվանացանկին կարող եք ծանոթանալ դեկանատներին կից ցուցատախտակներից։