Ուսման վարձի զեղչ է տրամադրվել ՀՊՏՀ 583 ուսանողի

28.11.2023
Դիտումների քանակ՝ 1564

2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման վերաբերյալ ՀՊՏՀ ռեկտորատի նոյեմբերի 28-ի նիստի որոշման համաձայն` փոխհատուցման (զեղչի) իրավունք է ստացել ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի բարձր առաջադիմություն ունեցող 583 ուսանող, Գյումրու մասնաճյուղից՝ 31 ուսանող, իսկ Եղեգնաձորի մասնաճյուղից՝ 12 ուսանող։

Ինչպես մանրամասնում են ՀՊՏՀ ուսումնական բաժնից, 122 ուսանողների, որոնց կարգավիճակը ներառված չէ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգում, հատկացվել է ֆինանսական օգնություն։

Զեղչի իրավունք ստացած ուսանողների անվանացանկին կարող եք ծանոթանալ ֆակուլտետների դեկանատներին կից ցուցատախտակներից։