Բարի երթ «Երիտասարդ գիտնական» նոր պարբերականին

Դիտումների քանակ՝ 4392

«Երիտասարդ գիտնական» ՀՊՏՀ նոր պարբերականի էլեկտրոնային հավելվածը այսօրվանից հասանելի է մեր համալսարանի պաշտոնական կայքի (asue.am) «Գիտություն» խորագրի «Գիտական հրապարակումներ և հրատարակչություն» բաժնի ներքո՝ հետևյալ հղումով, ինչպես նաև էլեկտրոնային գրադարանում:

Այն զետեղում է ՀՊՏՀ ՈՒԳԸ 38-րդ նստաշրջանի գիտական հոդվածները: Բակալավրիատի ուսանողների և մագիստրատրանտների 70 աշխատանքում քննության են առնվում, վերլուծվում են տնտեսական բազմոլորտ հիմնահարցեր, կատարվում են արժեքավոր առաջարկություններ:

Պարբերականը հրատարակության է պատրաստվել ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ և կտպագրվի «Տնտեսագետ» հրատարակչությունում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին