Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գերակայությունների գնահատումը և կանխատեսումը
Սցենարային մեթոդների վրա հիմնված էկոնոմետրիկ և դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության (DSGE) մոդելների կիրառումը հնարավորություն է ընձեռնում ստանալ հիմնավորված սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությունների գնահատականները` հաշվի առնելով ՀՀ տնտեսությանը բնորոշ ռիսկերը և անորոշությունը: Սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսման համար օգտագործվել են արդի տնտեսամաթեմատիկական մոդելներ, որոնք կարևոր տեղ կունենան տնտեսական կան-խատեսումներում: Ստացված արդյունքները նպաստում են միջնաժամկետ և կարճաժամկետ խնդիրների ու կանխատեսումների համաձայնեցմանը, ինչ-պես նաև նրանց ներկայացմանը զարգացման երկարաժամկետ միտումների կանխատեսման հետ որպես մի ամբողջություն: