Պարենային և առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների շուկաների բնորոշ գծերը և կարգավորման կառուցակարգերը Հայաստանի Հանրապետությունում

Աշխատանքում 2009–2013 թթ. պաշտոնական վիճակագրության նյութերի և հետա­զո­տական խմբի դիտարկումների հիման վրա ուսումնասիրվել է թվով 119 ապրանքային շուկաների բնո­­րոշ գծերը և սպառողական վարքագծի առանձնահատկությունները: Հետազոտության տվյալների հավաքագրմանը մասնակցել են ՀՊՏՀ «Մար­քե­թին­գա­­յին հետազոտություններ» մասնագիտացման երկ­րորդ կուրսի մագիստրանտներ Վար­­­դուհի Հարթենյանը, Թամարա Հա­րու­թյու­նյանը, Հակոբ Բաղդասարյանը և «Մար­քե­­­թինգային հաղորդակցություն­ներ» մասնագիտացման երկրորդ կուրսի մագիստ­րանտ­­­ներ Ինեսսա Ոս­կան­յա­նը, Արմինե Թեմուրյանը, Ելենա Դավթյանը: Սույն հետազոտությունը կարող է օգտակար լինել պետական կառավարման մար­մին­­ն­երի, գիտական աշխատողների, դասախոսների, ուսանողների, ասպիրանտների, ինչ­­պես նաև տվյալ շուկաներում գործող կազմակերպությունների և անհատ ձեռ­նար­կա­տե­­ր­երի համար:

Ներբեռնել