Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման ուղիները Հայաստանի Հանրապետությունում
Աշխատությունը նվիրված է ՀՀ գյուղատնտեսության ոլորտում բնակլիմայական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հիմնահարցերին: Ուսումնասիրության շրջանակներում մշակվել է գյուղատնտեսության ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգային դրույթները: Զգալի տեղ է հատկացվել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական սակագների հաշվարկման մեթոդական մոտեցումներին և դրանց հիման վրա կատարված հաշվարկներին` ըստ առանձին գյուղատնտեսական մշակաբույսերի և անասնատեսակների մարզային կտրվածքով:
Գիրքը օգտակար է ագրոապահովագրություն իրականացնող ընկերությունների, ագրարային ոլորտի մասնագետների, գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների, ասպիրանտների և ուսանողների համար: