ՈւԳԸ 42-րդ նստաշրջանին ընդառաջ
Սիրելի´ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՈւԳԸ 42-րդ՝ «ՀՀ տնտեսության զարգացման արդի հնարավորությունները» խորագրով նստաշրջանին մասնակցելու համար հոդվածներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թ․ մարտի 10։
Համահամալսարանական փուլում 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած ուսանողները կստանան դրամական պարգևներ՝
- 1-ին տեղ՝ 150.000 ՀՀ դրամ
- 2-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
- 3-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ
Լավագույն աշխատանքները կհրապարակվեն «Երիտասարդ գիտնական» պարբերականում, հետազոտական հմտություններով աչքի ընկած ուսանողները հնարավորություն կստանան համագործակցելու համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ, այդ թվում՝ հրապարակելու հոդվածներ «Ամբերդ» տեղեկագրում և մասնակցելու հետազոտական թեմաների մրցույթներին:
Հոդվածները տպագիր և էլեկտրոնային տարբերակներով անհրաժեշտ է ներկայացնել ՈՒԳԸ ֆակուլտետային պատասխանատուներին՝
- Լուսինե Ղազարյան, տ.գ.թ., դոցենտ (ֆինանսական ֆակուլտետ)
- Գայանե Ավագյան, տ.գ.թ., դոցենտ (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ)
- Գագիկ Բադադյան, ասիստենտ (կառավարման ֆակուլտետ)
- Մարիա Սահակյան, տ.գ.թ., դոցենտ (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ)
- Անուշ Շիրինյան, տ.գ.թ., դոցենտ (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ)
- Նարինե Միրզոյան, տ.գ.թ., դոցենտ (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ)
Հարցերի դեպքում կարող եք դիմել նաև ՈւԳԸ ուսանողական կազմի անդամներին՝
- Մերի Հովհաննիսյան (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսումնագիտական հանձնաժողովի պատասխանատու)
- Սոնա Ղազարյան (կառավարման ֆակուլտետի ուսումնագիտական հանձնաժողովի պատասխանատու)
- Անի Ավագյան (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսումնագիտական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
- Գոհար Հարությունովա (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ուսումնագիտական հանձնաժողովի պատասխանատու)
- Քերոբ Մարգարեան (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի փոխնախագահ)
- Մագա Բոյախչյան (ֆինանսական ֆակուլտետի ուսումնագիտական հանձնաժողովի պատասխանատու)
Հոդվածներին ներկայացվող բովանդակային պահանջները
Հոդվածը պետք է կազմված լինի հետևյալ բաժիններից.
- համառոտագիր (մինչև 100 բառ),
- հիմնաբառեր (4-6 բառ),
- ներածություն,
- գրականության ակնարկ,
- հետազոտության մեթոդաբանություն,
- վերլուծություն, հետազոտության արդյունքներ և քննարկում,
- եզրակացություն,
- օգտագործված գրականության ցանկ,
- հավելվածներ (եթե առկա են)։
Հոդվածներին ներկայացվող տեխնիկական պահանջները.
- հոդվածը ներկայացվում է հայերեն,
- հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
- հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով),
- հոդվածի վերջում նշվում են հեղինակի տվյալները (ֆակուլտետը, ամբիոնը, կուրսը), հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
- տեքստի լուսանցքները՝ վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
- հայերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,
- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
- հիմնական տառաչափը՝ 12,
- միջտողային հեռավորությունը՝ 1.5,
- հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, միջտողային հեռավորությունը՝ 1.0, նշվում է աղբյուրի հեղինակը (թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
- hոդվածի ծավալը՝ մինչև 2500 բառ (7-10 էջ)։
ՈւԳԸ կազմակերպիչների հետ կարող եք կապ հաստատել studentssientificsociety@gmail.com էլեկտրոնային հասցեով։