Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի աշխատակիցը ՀՊՏՀ-ում հանդես կգա շնորհանդեսով

30.05.2019
Դիտումների քանակ՝ 1336

«Էրազմուս +» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ում է հյուրընկալվելու Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի վարչական աշխատակից Անգելիկի Պանագիոտիդուն: Վերջինս սույն թվականի հունիսի 3-ին ժամը 11:00-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի դահլիճում (մուտքը դարպասների կողմից) հանդես է գալու շնորհանդեսով, որի ընթացքում ներկայացնելու է իր համալսարանը, ինչպես նաև նույն համալսարանի կարիերայի և փորձառության բաժնի աշխատանքը:

Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր հետաքրքրվածները:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: