«Ինչ է պետք իմանալ աշխատանքային հարաբերությունների մասին»․ վարպետության դաս ՀՊՏՀ-ում

01.12.2022
Դիտումների քանակ՝ 532

Սիրելի՛ ուսանողներ, ս.թ. դեկտեմբերի 9-ին, ժամը 12։20-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում «Ինչ է պետք իմանալ աշխատանքային հարաբերությունների մասին» թեմայով կդասախոսի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ժորա Սարգսյանը։

Վարպետության դասի ընթացքում ուսանողներին կներկայացվեն աշխատանքային իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աշխատանքի շուկա մուտք գործելիս ծառացող հիմնախնդիրներն ու մարտահրավերները։