Դասավանդելու հնարավորություն Ժեշուվի համալսարանում (Լեհաստան)

13.10.2021
Դիտումների քանակ՝ 1266

Հայաստանի պետական տնտեսագիտական և Ժեշուվի (Լեհաստան) համալսարանների միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն` ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները հնարավորություն կստանան առաջադրվելու Ժեշուվի համալսարանի փոխանակման մրցույթին։ Մրցութային բոլոր փուլերը հաղթահարելու դեպքում ՀՊՏՀ աշխատակիցները հնարավորություն կունենան դասավանդելու վերոնշյալ համալսարանում։

Ծրագրով հետաքրքրված դասախոսները մինչև հոկտեմբերի 15-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Ծրագրին կարող են մասնակցել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: