ՈւԳԸ 40-րդ նստաշրջանին ընդառաջ

14.10.2021
Դիտումների քանակ՝ 2113

Սիրելի´ ուսանողներ,

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՈւԳԸ 40-րդ՝ «ՀՀ տնտեսություն. մարտահրավերներ և առաջնահերթություններ» խորագրով նստաշրջանին մասնակցելու համար հոդվածներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը:

Համահամալսարանական փուլում 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած ուսանողները կստանան դրամական պարգևներ։

Լավագույն աշխատանքները կհրապարակվեն «Երիտասարդ գիտնական» պարբերականում, հետազոտական հմտություններով աչքի ընկած ուսանողները հնարավորություն կստանան համագործակցելու համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ, այդ թվում՝ հրապարակելու հոդվածներ «Ամբերդ» տեղեկագրում և մասնակցելու հետազոտական թեմաների մրցույթներին:

Հոդվածները տպագիր և էլեկտրոնային տարբերակներով անհրաժեշտ է ներկայացնել ՈՒԳԸ ֆակուլտետային պատասխանատուներին՝

  • Սրբուհի Իսրայելյան, տ.գ.թ., դասախոս (ֆինանսական ֆակուլտետ),
  • Գայանե Ավագյան, տ.գ.թ., դոցենտ (ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ),
  • Մարինե Առաքելյան, տ.գ.թ., դասախոս (կառավարման ֆակուլտետ),
  • Մարիա Սահակյան, տ.գ.թ., դոցենտ (մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ),
  • Անուշ Շիրինյան, տ.գ.թ., դոցենտ (ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ),
  • Նարինե Միրզոյան, տ.գ.թ., դոցենտ (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ):

Ներկայացվող հոդվածների բովանդակային պահանջները.

✅ հոդվածը պետք է կազմված լինի հետևյալ բաժիններից.

  • համառոտագիր (մինչև 100 բառ),
  • հիմնաբառեր (4-6 բառ),
  • ներածություն,
  • մասնագիտական գրականության ակնարկ,
  • մեթոդաբանություն,
  • հետազոտության արդյունքներ և քննարկում,
  • եզրակացություն,
  • օգտագործված գրականության ցանկ,
  • հավելվածներ (եթե առկա են):

Ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջները.

✅ հոդվածը ներկայացվում է հայերեն,
✅ հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
✅ հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով),
✅ հոդվածի վերջում նշվում են հեղինակի տվյալները (ֆակուլտետը, ամբիոնը, կուրսը) հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը,
✅ տեքստի լուսանցքները՝ վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
✅ հայերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,
✅ անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
✅ ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman,
✅ հիմնական տառաչափը՝ 12,
✅ միջտողային հեռավորությունը՝ 1.5,
✅հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, միջտողային հեռավորությունը՝ 1.0, նշվում է աղբյուրի հեղինակը (թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
✅ hոդվածի ծավալը՝ մինչև 2500 բառ (7-10 էջ)։