«Ամբերդը» հրավիրում է ներբուհական քննարկման

08.01.2024 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 541

Հունվարի 10-ին, ժամը 11:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտական թեմայի երկրորդ ներբուհական քննարկմանը: Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:

Քննարկումն առցանց է, հղումը (Meeting ID: 899 1484 6313 Passcode: 614872):