«Ամբերդ»-ը հրավիրում է ներբուհական քննարկման
12.09.2022
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 716
Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Բուսական ծագմամբ յուղերի շուկայի ուսումնասիրություն» հետազոտական թեմայի երկրորդ ներբուհական քննարկմանը:
Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք: Քննարկումը տեղի կունենա ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետ) թիվ 315 լսարանում:
Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից