Ներբուհական առցանց քննարկման հրավեր «Ամբերդ»-ից

15.09.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 704

Սեպտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Կենսաթոշակային, աշխատանքի և զբաղվածության քաղաքականությունները սոցիալական պետության ձևավորման համատեքստում» հետազոտական թեմայի երկրորդ ներբուհական քննարկմանը:

Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայա­ցուցիչ­ները, ուսանող­ները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:

Քննարկումն առցանց է, հղումը՝ (Meeting ID: 748 331 6079, Passcode: 965216):

Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից