«Ամբերդ»-ը հրավիրում է հերթական ներբուհական առցանց քննարկմանը
08.07.2022
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 687
Հուլիսի 12-ին, ժամը 10:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Լիազորությունների ապակենտրոնացումը որպես տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղություն» հետազոտական թեմայի առաջին ներբուհական քննարկմանը:
Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:
Քննարկումն առցանց է, հղումը՝ (Meeting ID: 748 331 6079, Passcode: 965216):
Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից