«Ամբերդը» արդեն Telegram-ում է

22.12.2020
Դիտումների քանակ՝ 901

Հարգելի՛ ՀՊՏՀ-ականներ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնը սիրով տեղեկացնում է, որ Telegram հավելվածում բացվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ալիքը, որտեղ պարբերաբար կներկայացվեն կենտրոնի նորություններն ու կազմակերպվող միջոցառումների մասին հայտարարությունները, ինչպես նաև իրականացված ու իրականացվող հետազոտությունների, մշակումների և այլ հրապարակումների վերաբերյալ տեղեկատվությունը:

«Ամբերդի» ալիքը կարող եք գտնել և բաժանորդագրվել՝ Telegram հավելվածի որոնումների հատվածում կենտրոնի անունը անգլերենով (AMBERD Research Center) մուտքագրելու կամ հետևյալ հղման միջոցով:

Սիրով սպասում ենք բոլորիդ: