«Ամբերդը» հայտարարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրի մրցույթ

17.06.2021
Դիտումների քանակ՝ 1166

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակ­ում, հայ­տա­րարում է «ՀՀ ժողովրդագրական հիմնախնդիրները պատերազմի և համավարակի հետևանքների գնահատման համատեքստում» թեմայով դրամաշնորհային հետազոտական ծրագրի իրակա­նացման մրցույթ։

Կարող են հայտ ներկայացնել մեկից ավելի հետազոտական խմբեր, որոնք ունեն իրենց կողմից ընտրված ղեկավար և համապատասխան կարգով սահմանված պահանջներին բավարարող կազմ:

Հետազոտական խմբում կարող են ներգրավվել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ասպիրանտներն ու ուսանողները։

Դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 2-ը, ժամը 17․30-ը ներառյալ։

Մրցույթի մասին բոլոր մանրամասներին ծանոթացեք «Ամբերդի» տրամադրած հետևյալ փաստաթղթում։

Հավելվածը և գնահատման չափանիշները կգտնեք կից հավելվածներում, իսկ կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։