«Ամբերդը» հրավիրում է ներբուհական քննարկման

06.09.2023
Դիտումների քանակ՝ 648

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Արդյունաբերության ոլորտում արտադրողականության բարձրացման և խոչընդոտների վերացման ուղիները Հայաստանում» հետազոտական թեմայի երկրորդ ներբուհական քննարկմանը: Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:

Քննարկումն առցանց է, հղումը՝ (Meeting ID: 899 1484 6313 Passcode: 614872):