Միջազգային դպրոցի հրավեր
2018 թ. հունիսի 2-10-ը Մոսկվայում կկայանա գլոբալ անվտանգության հիմնախնդիրների քննարկման 18-րդ միջազգային դպրոցը՝ նախատեսված երիտասարդ մասնագետների համար: Միջոցառման կազմակերպիչներն են Ռուսաստանի քաղաքական հետազոտությունների կենտրոնը (ПИР-Центр) և Ռուսաստանի արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիան: Դպրոցը ներկայանում է որպես գլոբալ անվտանգության հիմնախնդիրների քննարկման մի բացառիկ հարթակ, որտեղ իրենց որակավորումն են բարձրացնում երիտասարդ դիվանագետները, քաղծառայողները, գիտնականները, զինվորականները, լրագրողները և լավագույն ուսանողները:
Բանախոսներն են Ռուսաստանի և արտերկրի պետական կազմակերպությունների առաջատար փորձագետներ, գիտահետազոտական ինստիտուտների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են միջազգային հարաբերությունների հարցերով:
Աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 16-ն է:
Մանրամասն տեղեկությունները՝ այստեղ: