Միջազգային մրցույթ

07.05.2015
Դիտումների քանակ՝ 286

Տոկիոյի «The Goi Peace Foundation» հիմնադրամը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի  70-ամյակի կապակցությամբ, երիտասարդության համար կազմակերպում է ակնարկի /էսսե/ միջազգային մրցույթ՝ «Իմ դերը, որպես երկրագնդի քաղաքացի» և«Կառուցենք խաղաղություն մեր սրտերում և մտքերում» թեմաներով:
Սահմանված է տարիքային երկու խումբ՝ ս.թ. հունիսի 15-ի դրությամբ մինչև 14 տարեկան և 15- 25 տարեկան մասնակիցներ:Ակնարկը,  որ պետք է ներառի առավելագույնը 700 բառ,  կարելի է ներկայացնել անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ գերմաներեն լեզուներով, մինչև ս.թ. հունիսի 15-ը ներառյալ: Այն պետք է լինի չհրապարակված և գրված մեկ անձի կողմից (համահեղինակությունը չի ընդունվում):
Էսսեն կարելի է ուղարկել փոստով կամ էլեկտրոնային ճանապարհով՝ www.goipeace.or.jp կայքի միջոցով, որտեղ հնարավոր է  նաև մանրամասն տեղեկատվություն ստանալ մրցույթի պայմանների և մրցանակների մասին:

Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: