Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (ՄԽԿ 2016)
Գերմանական Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլտի համալսարանի և Բեռլինի տեխնիկական համալսարանի հետ, կազմակերպում է «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» /«ՄԽԿ 2016»/ ծրագիրը, որին ինչպես նախորդ ութ տարիներին, այնպես էլ գալիք տարում հրավիրված են բուհավարտներ Հայաստանից:
«ՄԽԿ 2016» ծրագրին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, գերմաներենի գերազանց իմացությամբ, կրթաթոշակ ստանալու պահին 30 տարեկանը չլրացած և Գերմանիայի քաղաքականությամբ և պատմությամբ հետաքրքրվող ՀՀ քաղաքացիները:
Մասնակիցները հնարավորություն կունենան 15 շաբաթվա գործունեության ընթացքում ծանոթանալ գերմանական խորհրդարանական համակարգին և քաղաքական որոշումների կայացման գործընթացին:
Կրթաթոշակառուներին ամսական տրամադրվում է 500 եվրո և «ՄԽԿ 2016» ծրագիրը հոգում է բնակարանային, ապահովագրական և ճանապարհային ծախսերը:
Կրթաթոշակների ընտրությունը կատարում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմված անկախ ընտրական հանձնաժողովը:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2015թ. հունիսի 30-ը:
Ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ www.bundestag.de/ips կայքէջից:
Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: