Վաղը կմեկնարկի գիտաժողով
27.04.2015
Դիտումների քանակ՝ 390
ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնից հիշեցնում են, որ վաղը, ժամը 10.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում կմեկնարկի «ՀՀ կապիտալի շուկան. արդի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով ուսանողական երկօրյա գիտաժողովը: Նշենք, որ գիտաժողովի համակազմակերպիչներն են ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնը և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն (Բորսա):