Կրթաթոշակի մրցույթ՝ 2015-2016 ուստարվա համար

15.04.2015
Դիտումների քանակ՝ 304

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2015-2016թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում սովորող 2015 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15 կամ 74 միավոր է։

Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://www.aefweb.org/scholarships/?page_id=1036 :

Տեղեկատվությունը՝ Հայ կրթական հիմնարկության կայքից: