Հունաստանում դասավանդելու հնարավորություն

15.11.2017
Դիտումների քանակ՝ 490

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար հայտարարում է մրցույթ՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Էգեյանիհամալսարանում (Հունաստան) մեկ շաբաթով դասախոսությամբ հանդես գալու համար: Մրցույթը բաց է միայն այն դասախոսների համար, ովքեր մասնագիտացած են համակարգչայինգիտություններիոլորտում: 

Դիմելու համար անհրաժեշտ է մինչևնոյեմբերի 26-ըներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ նամակի վերնագիր դաշտում նշելով "Teaching Mobility - University of Aegean"

  1. անձնագրի լուսապատճեն
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն) 
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  4. Էգեյանի համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն)
  5. Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում): 

Դուք կհամոզվեք, որ հայտը արտաքին կապերի բաժինն ստացել է՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն: Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: