Գիտական սեմինար ՀՊՏՀ-ում

02.04.2015
Դիտումների քանակ՝ 357

2015 թ. ապրիլի 3-ին ժամը 15.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի կունենա «Մրցակցային միջավայրի բարելավման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գիտական սեմինար-քննարկում:

Սեմինարը կազմակերպվում է ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի նախաձեռնությամբ: Ելույթով հանդես կգան  միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Սերգեյի Մելքումյանը և նույն ամբիոնի ասիստենտ,  տ.գ.թ. Արթուր Առաքելյանը: Քննարկմանը կարող են մասնակցել ինչպես դասախոսները, այնպես էլ ասպրիանտներն ու ուսանողները:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գիտության բաժնից: